Լսեցի Լուկաշենկոյի ասածը հայերի և Հայաստանի մասին։
«ՈՒ՞մ են պետք հայերը, բացի մեզանից: Ոչ ոքի։ Հայաստանը թող զարգացնի իր տնտեսությունը և կենտրոնանա իր ունեցածի վրա։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը նա չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- ասել է Լուկաշենկոն։
Հիմա ի՞նչն է սխալ ասել Լուկաշենկոն, որ իր ասածից Հայաստանում այդքան ջղաձգվել են։
Հայաստանում պետք է ոչ թե Լուկաշենկոյի բուն այդ ասածից վատ զգան, այլ նրանից, որ առանց Լուկաշենկոյի ուղիղ խոսքի այդ պարզ ճշմարտությունը Հայաստանում ընկալել ի վիճակի չեն։
Հայկ Այվազյան